Նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Զոդի կամրջի ավտովթարից տուժածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

zodi-kamurj-vtar

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր:

«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում է միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։

Տեսանյութեր

Live

Լրահոս