ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է «Adidas»-ի գովազդային տեսահոլովակում, որում խոսում է հայերեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը համագործակցում է գերմանական աշխարհահռչակ «Adidas» սպորտային բրենդի հետ։ Ավելի վաղ նա հայերենով գովազդել էր նաև բրենդային նոր մարզակոշիկները: