ԲԴԽ նախագահը արձակուրդից հետո կպատասխանի իր հասցեին հնչած քննադատություններին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրառում է կատարել, որում նշել է իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամության մասին, սակայն պատասխանները կտրվեն միայն արձակուրդից վերադառնալուց հետո:

Գրառումը՝ ստորև․

«Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ: Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները:

Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը»,- ասել է նա:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news