Որ քաղաքն աղբի մեջ է, Փաշինյանն է մեղավոր, Մարությանը հո քաղաքապետ չի՞ ընտրվել․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

«Խնդիրները թողած՝ քննարկում ենք ինչ-որ Ստամբուլյան կոնվենցիա»,-24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հորդորել է սպասել Սահմանադրական դատարանի եզրակացությանը, որից պարզ կդառնա՝ կոնվենցիան հակասո՞ւմ է մեր Սահմանադրությանը, թե՞՝ ոչ: Իսկ մինչև այդ հանրության միտքն այս թեմայով ծանրաբեռնելն, ըստ գործչի, իմաստ չուներ: Պատգամավորի կարծում է՝ երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու: Այս համատեքստում Մարուքյանն անդրադարձել է նաև մայրաքաղաք Երևանի աղբահանության խնդրին։

«Հիմա որ քաղաքն աղբի մեջ է, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, Հայկ Մարությանը հո քաղաքապետ չի՞ ընտրվել»,-ասել Մարուքյանը:  

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ Երևանում քաղաքապետի ընտրություն չի եղել, այլ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին խորհրդարանը ցրելու մանդատ են տվել:

Մանրամասները՝ տեսանյութում։