2019-ի պետբյուջեի եկամուտն աճել է 152 մլրդ դրամով․ որտե՞ղ է ծախսվելու ավելացած գումարը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

բյուջե

2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 %-ով կամ 152 մլրդ դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։

Եկամուտներն ավելացել արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնելու հետևյալ խոշոր ծրագրերը․

1․ Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողներրի աշխատավարձը։

2․ Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը։

3․ 2020 թ․ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

4․ Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 303 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։

5․ Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար

6․ 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար։