Որսի ժամանակ ՊՆ ծառայողը շանը սաստելու նպատակով կրակել է և դիպել ընկերոջ որովայնին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

հրացան

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմանում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հյատնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Մ․-ն է։ Մինչ բժիշկները վիրավորի բուժմամբ էին զբաղվում, Արմավիրի մարզի ոստիկանները, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմանում, Մրգաշատ գյուղի բնակիչներ 28-ամյա Հարություն Հ․-ն, 35-ամյա Արշալույս Հ․-ն և վիրավոր Անդրանիկ Մ․-ն թռչուն որս անելու նպատակով գնացել են Մրգաշատ գյուղի վերջնամասում գտնվող դաշտեր, որտեղ Անդրանիկ Մ․-ի շունը հարձակվել է Արշալույս Հ․-ի վրա։ Այդ ամենը տեսնելով՝ շանը սաստելու նպատակով  Անդրանիկ Մ․-ն Արշալույս Հ.-ին պատկանող «ԻԺ-26» տիպի 12 մմ տ/չ հարթափող որսորդական լիցքավորված հրացանով հարվածել է շանը, ինչի հետևանքով պատահական կրակոց է արձակվել՝ վնասելով Անդրանիկ Մ․-ի որովայնի հատվածը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն քննչական վարչության քննիչ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ Արշալույս Հ․-ն պաշտպանության նախարարության ծառայող է։ 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news