Մինչև 2022 թվականը կստեղծվի շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

բակո

Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել է շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերությունում մինչև 2022 թվականը կստեղծվի շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղ՝ միջինում $1000 աշխատավարձով։

Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել է հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,- գրել է նա: