Կարո Ղուկասյանն ազատվել է ՊՎԾ իրավախորհրդատուի աշխատանքից․ նա պատճառի մասին գրառում է արել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1

Աշխատանքից ազատվել է Պետական վերահսկողական ծառայության իրավախորհրդատու Կարո Ղուկասյանը: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում:

«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է, չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը ինչքան ծանոթ բարեկամ ունեն բերել են և տեղավորել գործի»,- գրել է նա։