«Վնուկովո» «Դոմոդեդովո» «Շերեմետևո» օդանավակայաններում չվերթներ են չեղարկվել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News

1
  

Մոսկվայի օդանավակայաններում ուրբաթ առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписания» ծառայության տվյալները:

Երևանյան ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել՝ մեկը, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 9 չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 6 չվերթ: