Արթուր Վանեցյանի ու նրա երեք տեղակալների ունեցվածքը՝ դոլարով և դրամով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դրամական միջոցները 2018 թ․ կազմել են 1 մլն դրամ և 10 000 դոլար։ Նշված հարկային տարում նրա եկամտի չափը կազմել է 8,9 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից։ Ունեցվածքի մասին տեղեկատվությունը հրապարակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ԱԱԾ տնօրենի կողմից ներկայացված հայտարարագրում։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ վերջինս 2018 թ․ հարկային տարվա սկզբում փոխառել է 10 000 և 5000 ԱՄՆ դոլար։ եթե տարեսկզբին նրա դրամական միջոցները կազմել են 14 000 եվրո, ապա տարեվերջին պակասել է՝ հասնելով 10 000-ի։ Եկամտի չափը 7,5 մլն դրամ է, ինչը գոյացել է աշխատավարձից։

ԱԱԾ տնօրենի մեկ այլ տեղակալի՝ Արամ Հակոբյանի դրամական միջոցները 2018 թ․ կազմել են 9 մլն դրամ և 10 000 դոլար։ Աշխատավարձից ստացված տարեկան եկամուտը 7,5 մլն դրամ է։

ԱԱԾ տնօրենի 3 տեղակալներից Էդուարդ Մարտիրոսյանի դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ, 95 000 դոլար և 20 000 եվրո։ Նրա հարկային տարվա եկամուտը կազմել է 16,9 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից և ստացած փոխառություններից։