ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են «Arloopa» հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։
Կից տեսանյութով ներկայացվում է պաստառները հավելվածով սկանավորելու ձևը։