ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «ГАЗ 53 А» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին հայտում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է «ГАЗ 53»-ը, որը բարձված է եղել խոտով։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։