29-ամյա վարորդը «BMW»-ով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել տատ ու թոռան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

վրաերթ

Օգոստոսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Հ. Փարսադանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Անհաղթի փողոցում՝ Դրոյի 3 շենքի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին, որոնք, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տատ ու թոռ են, տեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Դեպքի մասով  նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news