Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Մանվել Գրիգորյանի որդու մասնակցությամբ միջադեպից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու մասնակցությամբ միջադեպից, որտեղ նա կրակոցներ էր արձակել:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երեւան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթեւեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջեւ։

Այդ ընթացքում Նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news