Սարուխան գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում այրվում է անասնակեր։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարում 16։00-ին:

Սարուխան գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր: