Դավիթ Բեգինյանը խորհրդակցություն է անցկացրել, տրվել են հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

հարկադիր

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը սեպտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են օգոստոսի ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

1

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ. 309 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 52 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 106450 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 101949 կատարողական վարույթ:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես զեկուցվել է, որ օգոստոս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10.632 դիմում և գրություն:

Ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված 25 դիմում-բողոքի: Թեժ գծով ստացվել և ընթացք է տրվել 27 բողոքի: Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5264 քաղաքացի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ:

1