Unibank

Unibank Mobile

Ամեն տարի աշխարհում ինքնասպան է լինում 800 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ԱՀԿ վերջին վիճակագրական տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կյանքն ինքնասպանությամբ է ավարտում 800 հազար մարդ: Իսկ ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանության 1 դեպք է տեղի ունենում: Ամենից շատ ինքնասպանություն են գործում Գայանայում, Ռուսաստանում, նաև Լիտվայում, Լեսոտոյում, Ուգանդայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Նշվում  է, որ ինքնասպանությունների 79%-ը կատարվում է ցածր և միջին եկամուտների մակարդակ ունեցող երկրներում: Ըստ տեղեկությունների՝ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում ավելի հաճախ ինքնասպանության են դիմում տղամարդիկ, քան կանայք, ցածր և միջին եկամուտներով երկրներում՝ հավասարապես թե՜ կանայք, թե՜ տղամարդիկ:

2010-2016 թվականներին ինքնասպանությունների թիվն աշխարհում նվազել է 9,8%-ով: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում 38 երկիր այս մասով մշակել է ռազմավարություն:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս