Կացինով լուծումների գայթակղությունը մեծ է, բայց պետք է իրավական ճանապարհ. Միրզոյան

ԵՐԵՒԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը կընդունի այնպիսի որոշում, որը չի խորացնի հանրության կողմից անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Այդ մասին նա ասել է այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Կա՜ իրավական ճգնաժամ, այս մասին բազմիցս ասել եմ, իրավաբանների մեջ էլ վեճ կա, չկա միասնական տեսակետ։ Ես կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել, որ կա գայթակղություն կացինով լուծել այս կամ այն հարցը, սակայն անհրաժեշտ են իրավական լուծումներ», - հայտարարել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ չի կարելի գնալ օրենքն անտեսող ճանապարհով։ 

«Ինչքան էլ մեր սրտով լինի, ինձ համար էլ, որպես հեղափոխական մարդու, կա գայթակղություն, սակայն, այնուամենայնիվ, պետք է գնալ իրավական ուղիով», - հավելել է նա ու հորդորել «պաուզա» վերցնել ու հասկանալ, թե «իրավաբական հանրույթն ինչպիսի եզրակացության է գալիս»։ 

Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է Ամուլսարի, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։