ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստումը բնականոն ընթանում է. ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

քաղաքական

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի՝ Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փուլում են ԲԽ նիստի կազմակերպչական աշխատանքները, և երբ են Հայաստան ժամանելու պատվիրակությունների նախապատրաստական խմբերը:

«Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ դաշտով գործընկերների հետ արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Սովորաբար անվտանգային և արարողակարգային հարցերը տեղում, համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ քննարկվում են նման գագաթաժողովներից առավելագույնը տասը օր առաջ: Ըստ մեր փորձի, նախապատրաստական խմբերը նման միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար հրավիրվում են միասնական հանդիպման՝ մեկ օրում, որը մեր կողմից արվել և օրն արդեն իսկ ամրագրվել է։ Նորից կրկնեմ, նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են»,- ասաց Նաղդալյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news