Քննարկում ենք այդ հարցը. վարչապետի խոսնակը՝ հայ գերիներին փոխանակելու առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Անդրադառնալով տեղեկությանը, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, լրագրողների հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց․  «Մենք տեղյակ ենք և քննարկում ենք այդ հարցը։ Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ որոշումներին մոտ լինենք»։

Հիշեցնենք, որ փոխանակման պատրաստակամության մասին հաղորդագրությունը երեկ տարածել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Նշվել նշել էր, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին: