Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

քաղաքական

«Լրագ­րող­նե­րին դա­սեր տվող­ներն ա­սես քիչ էին (Մա­րիամ Փա­շի­նյա­նի ա­կան­ջը կանչի), ա­վե­լա­ցավ ևս մեկ պաշ­տո­նյա՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մավոր Սու­րեն Գրի­գո­րյա­նը:

«Մենք երևի քն­նար­կենք այս ձևա­չա­փի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ար­դյո՞ք դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա»,- խոր­հր­դա­րա­նա­կան ճե­պազ­րույց­նե­րի ժա­մին նման միտք ար­տա­հայ­տեց պատ­գա­մա­վո­րը, որն իր եր­կու գոր­ծըն­կեր­նե­րի հետ լրագ­րող­նե­րի հար­ցե­րի տա­րա­փին գու­ցե դժ­վա­րու­թյամբ էր դի­մա­կա­յում: Ի­հար­կե, հեշտ է խո­սել մի ամ­բողջ խմ­բակ­ցու­թյան ա­նու­նից, բայց ե­թե ման­դատ ես վերց­րել, պետք է գի­տակ­ցես նաև՝ հան­րա­յին հե­տաք­րք­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում և ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ես լի­նե­լու, «չար» ու «նա­խանձ» լրագ­րող­ներն էլ ի­րենց հար­ցե­րով հան­գիստ չեն տա­լու:

Պետք է ոչ թե մուն­նաթ գալ լրագ­րող­նե­րի վրա ու հոր­դո­րել՝ ով ինչ հարց տա ու ինչ­պես կա­ռու­ցի իր հրա­պա­րա­կու­մը, այլ ուղ­ղա­կի ա­ռա­վել պատ­րաստ­ված լի­նել, զսպ­վա­ծու­թյուն ու հար­գանք ցու­ցա­բե­րել ի­րենց մաս­նա­գի­տա­կան պարտ­քը կա­տա­րող­նե­րի հան­դեպ:

Խոր­հր­դա­րա­նա­կան հեր­թա­կան ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ լրագ­րող­նե­րին ներ­կա­յա­ցել էին չպատ­րաստ­ված, մտ­քե­րը մի­մյանց դժ­վա­րու­թյամբ կա­պող, հար­ցե­րին ուղ­ղա­կի, ա­ռանց հիմ­նա­վո­րում­նե­րի պա­տաս­խա­նող պատ­գա­մա­վոր­ներ, ինչն էլ, բնա­կան է, չվ­րի­պեց լրագ­րող­նե­րի աչ­քից:

Պատ­գա­մա­վոր Գրի­գո­րյա­նին, ըստ երևույ­թին, դուր չե­կավ իմ գոր­ծըն­կե­րոջ դի­տար­կու­մը, թե վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գոհ չէ խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տան­քից, ու նա ո­րո­շեց սաս­տել ներ­կա­նե­րին՝ ա­սե­լով, թե ճե­պազ­րույց­նե­րի ձևա­չա­փը ԱԺ քա­ռօ­րյա­յի օ­րա­կար­գում քն­նարկ­ված հար­ցերն ամ­փո­փե­լու հա­մար է, հետևա­բար՝ հարկ կա վե­րա­նա­յե­լու հար­ցու­պա­տաս­խա­նի ձևա­չա­փը:

Գրի­գո­րյա­նի ա­սա­ծը բուռն ար­ձա­գանք գտավ լրագ­րող­նե­րի շր­ջա­նում, հա­կա­դար­ձու­մը ե­ղավ բո­լո­րի կող­մից և շատ չոր, ին­չից հե­տո նա, փո­խե­լով հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, նշեց՝ ոչ թե պա­հան­ջում, այլ հոր­դո­րում, խնդ­րում է հար­ցե­րը կոնկ­րե­տաց­նել խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րի շր­ջա­նակում:

Ան­կախ հան­գա­ման­քից՝ պատ­գա­մա­վո­րը պա­հան­ջում է, խնդ­րում, թե հոր­դո­րում, գո­նե մենք քա­ջա­ծա­նոթ ենք խոր­հր­դա­րա­նում աշ­խա­տե­լու թե՛ գր­ված ու չգր­ված կա­նոն­նե­րին, թե՛ ճե­պազ­րույց­նե­րի ձևա­չա­փին: Ժո­ղովր­դա­վա­րու­թյան, թա­փան­ցի­կու­թյան ու նոր մշա­կույ­թի կրող լի­նե­լու մա­սին գի­շե­րու­զօր թմբ­կա­հա­րող իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է որ կաշ­կանդ­ված չլի­նեն լրագ­րող­նե­րի ա­մե­նա­տար­բեր հար­ցադ­րում­նե­րից՝ ան­կախ հան­դիպ­ման ձևա­չա­փից ու հար­ցե­րի քա­նա­կից:

Իսկ ե­թե ան­գամ կան այն­պի­սի հար­ցեր, ո­րոնց պաշ­տո­նյա­նե­րը չեն ու­զում կամ չեն կա­րող պա­տաս­խա­նել, ա­պա բո­լոր­վին ա­մոթ չէ ա­սել՝ այդ հար­ցին պա­տաս­խա­նել չեմ կա­րող կամ չեմ ու­զում: Խոր­հր­դա­րա­նա­կան ճե­պազ­րույց­նե­րի ձևա­չա­փը իմ­քայ­լա­կան­նե­րը փո­խել չեն կա­րող, այլ հարց է՝ մեկ էլ հան­կարծ խելք­նե­րին չփ­չի ճե­պազ­րույց­նե­րի նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն առ­հա­սա­րակ հար­ցա­կա­նի տակ դնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: