Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

Եղիսաբեթ Երկրորդ արմեն սարգսյան

ՀՀ  անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news