Վաղարշապատում կեսգիշերն անց կրակոցներ արձակող տնօրենը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակություն

Այսօր, սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենց թաղամասի թիվ 21 շենքի բակում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կարճ ժամանակում ոստիկանները բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Մարտուն Բաղրամյանին, ով եղել է Porsche Cayenne մակնիշի 02 DO 100 համարանիշի ավտոմեքենայով։

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ իր մոտ եղած գազային ատրճանակից բակում թափառող շներին վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել, որից հետո ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել Porsche Cayenne-ի սրահում եղած գազային ատրճանակը և հայտարարել, որ այն պատկանում է իրեն։