Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող դասեր տալ Իսրայելին․ Նեթանյահուն՝ Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ  հոլոքոստ իրականացնելու համար. գրում է ermenihaber-ը:

Էրդողանն առիթը բաց չի թողել՝ Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ։ Թուրքիայի ղեկավարը Իսրայելին կոչ էր արել Գոլանի բարձունքները վերադարձնել Սիրիային։ Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել էր Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որտեղ ասված է. «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news