Թուրքիան միջոցներ է ձեռնարկում՝ սիրիացի փախստականներին հետ ուղարկելու Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

.

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում սիրիացի փախստականներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Սիրիացի փախստականների հարցով Թուրքիայի նախագահությամբ միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են Լիբանանը, Իրաքը և Հորդանանը: Սակայն ժամկետները դեռևս հստակեված չեն: Բացի այդ համաժողովից տեղի է ունենալու նաև «Փախստականների գլոբալ ֆորում», որի ղեկավարումը կրկին ստանձնելու է  Թուրքիան: 

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` սիրիացի փախստականներին Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտի տեղափոխելու համար մեկ այլ դոնորների համաժողով է անցկացվելու, որը գլխավորելու է ՄԱԿ-ը: Այստեղ նախատեսվում է, որ Թուրքիան օգնության կոչով կդիմի միջազգային հանրությանը:

Թուրքիան ծրագրում է Սիրիայի հյուսիսի անվտանգություն գոտում  գյուղեր և շրջաններ հիմնել, որոնց համար ակնկալում է մյուս երկրների օգնությունը: