46-ամյա կինը Նոր Նորքի հագուստի խանութի հանդերձարանից բջջային հեռախոս էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

խոս

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից գողացել են իր բջջային հեռախոսը։

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Դուրյան թաղամասի 46-ամյա բնակչուհին, որը բացատրական աշխատաքների շնորհիվ ժամը 12.30-ին ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news