ԱԺ շենքը՝ The Independent-ի հրապարակած 10 ամենագեղեցիկ խորհրդարանական շենքերի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշխարհ

Բրիտանական The Independent պարբերականը հրապարակել է տարբեր երկրների խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի տասնյակը։ Ցուցակում ընդգրկված է նաև ՀՀ Ազգային ժողովի շենքը:

Ալան Ֆոլդսը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է 193 երկրների խորհրդարանների շենքերը և  The Independent պարբերականը ներկայացված շենքերից առանձնացրել է 10 ամենագեղեցիկները:

«Համաչափ, առաջին հարկի մոխրագույն աղյուսների և դեղնաոսկեգույն վերին հարկերի միջև հակադրությունը հիանալի է, մերձակայքը դուրեկան է: Համալսարանի տպավորություն է թողնում, բայց, ընդհանուր առմամբ, լավ աշխատանք է»,- գրել է Ալանը ՀՀ Ազգային Ժողովի շենքի մասին: