Էրդողանն անդրադարձել է Սիրիական բանակի՝ քրդերին օգնության գնալու լուրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Սիրիայի քրդական ուժերի ու Դամասկոսի համաձայնությանը, որի շրջանակներում Սիրիայի կառավարական ուժերը օգնության են գնում քրդերին: Այս մասին գրում է Էրմնենիհաբերը:

Մեկնաբանելով այն լուրերը, որ կառավարական ուժերը շարժվում են դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի ու Մանբիչ քաղաքներ՝ Էրդողանը նշել է, որ իրենք խնդիր չեն ունենալու Քոբանի մտնելու հետ կապված:

«Այս պահի դրությամբ շատ ասեկոսեներ են շրջանառվում: Երևում է, որ Քոբանիում խնդիր չի լինելու, Ռուսաստանն էլ դրական մոտեցում ունի այստեղ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Խոսելով Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում գտնվող Մանբիչ շրջանի մասին՝ որտեղ առկա է քրդական ուժերի վերահսկողությունը և կան նաև փոքր քանակությամբ ամերիկացի զինվորականներ, ասել է. «Մանբիչի վերաբերյալ մեր ծրագիրը շարունակում ենք: Մենք նպատակ չունենք այնտեղ հաստատվել: Կոալիցիան ուժերի հետ մեր համաձայնությունն էլ այնպիսին էր, որ այն 90 օրվա ընթացքում պետք է մաքրվեր ահաբեկչությունից (քրդերին նկատի ունի-խմբ.): Ահաբեկչությունից մաքրվելուց հետո այստեղ պետք է վերադառնան իրական տերերը: Մանբիչի հարցում մենք իրականացնում ենք մեր որոշածը»,- ասել է Էրդողանը:  

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսի Եփրատից արևելք գտնվող մասը իրենց վերահսկողության տակ պահող քրդական ուժերը պայմանավորվել էին Սիրիայի կառավարության հետ, որի արդյունքում կառավրական ուժերը քրդերին թուրքերի ագրեսիայից պշտպանելու նպատակով շարժվել են դեպի թուրք-սիրիական սակմանային Քոբանի քաղաք, ինչպես նաև հասել են Եփրատից արևմուտք գտնվող Մանբիչի շրջան: