«Արմենիա» ընկերությունը պարզաբանել է՝ Հակոբյանը Բեյրութ է մեկնել բիզնես, թե՞ էկոնոմ դասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը հայտարարում է, որ ամառային ողջ շրջանում իր կողմից շահագործվող Boeing 737 օդանավում առկա են եղել միայն էկոնոմ դասի նստատեղեր: Պարզաբանմամբ ավիաընկերությունն արձագանքել է լրատվամիջոցների այն հարցին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019թ. հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնե՞ս , թե էկոնոմ դասով:

«Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով,ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019թ-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնե՞ ս, թե էկոնոմ դասով: Նախ ցանկանում ենք նշել, որ Արմենիա ավիաընկերությունը՝ ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն ունի, թե բիզնես և թե էկոնոմ դաս: Արմենիա ավիաընկերության Boeing 737 օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ՝ընդհանուր 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում, հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը, ավիաընկերությունը իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր: Բիզնես դասի նստատեղերը ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղեր: Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15 նստատեղը առանձնացված են վարագույրով»,-նշում են ավիաընկերությունից: