ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
«ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի 5-րդ դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն:
Երեխաների վիճակը գնահատվում է թեթև ծանրության, արդեն մի քանի ժամից դուրս կգրվեն հիվանդանոցից:
Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Երեխաներից վերցվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար»,- ասված է գրառման մեջ: