Վրաստանի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ, ջրել իր տնկած եղևնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է armenpress.am-ը։

Գախարիան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի և այլ պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Գեորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում ջրեց այն եղևնին, որը տնկել էր, երբ զբաղեցնում էր Վրաստանի փոխվարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Նշենք, որ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: