Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

.

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  հանդիպում ունեցավ  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող  ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս ամսին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ:

Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը և խնդիրները: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը: