Ի՞նչ ունեցվածք ունի ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

թիկնապահ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատված Գրիգորի Հայրապետովը 2019 թվականի փետրվարի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովը 2018-ի ո՛չ սկզբում, ո՛չ վերջում դրամական միջոցներ չի ունեցել:

Ունեցել է միայն եկամուտ՝ 8 մլն 259 հազար 303 դրամի չափով, որը գոյացել է աշխատավարձից:

Ըստ հայտարարագրի՝ Հայրապետովի կինը՝ Լուսինե Հայրապետովան, նույնպես դրամական միջոցներ չունի: Վերջինս 2018-ին ունեցել է 1 մլն 76 հազար 400 դրամի չափով եկամուտ, որը կրկին գոյացել է աշխատավարձից:

Հայրապետովի աղջիկը՝ Վելիվետա Հայրապետովան, ո՛չ տարեսկզբում և ո՛չ տարեվերջում դրամական միջոցներ չի ունեցել: 2018-ին նա ունեցել է 1 մլն 51 հազար 16 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: