Վթար՝ Շիրակի մարզում, մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կա 3 վիրավոր․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

վթար

Հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը։ 

վթար

Բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արամայիս Կ-ին պատկանող Mercedes Vito մակնիշի 67 AA 676 համարանիշի ավտոմեքենային։

վթար

Բախման հետևանքով ВАЗ 2114-ը գլխիվայր շրջվել է, իսկ Սարգիս Մ-ն, Տիգրան Գ-ն և ВАЗ 2114-ի ուղևոր՝ Մայիսյան գյուղի բնակիչ,56-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

վթար

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news