Toyota-ն բախվել է շինության պատին. վիրավորները անչափահաս են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota մակնիշի 35 MD 964 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, ովքեր, ըստ նրանց առաջինը օգնություն ցուցաբերած քաղաքացիների՝ անչափահաս տղաներ են եղել, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 3-րդ անձ էլ է եղել, ով վթարից հետո դիմել է փախուստի:

Իսկ ավտոմեքենայի դիմապակու վրա էլ փակցված է ՀՀ Պաշտպանության նախարարության անցագիր՝ տրված գնդապետ Վ. Սաղաթելյանի անվամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news