«Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել»․ խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ

Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել.

«Հարգելի՛ գործընկերներ, ձեր հարցերին ի պատասխան՝ ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է նրա կամ մյուս աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելուն, ապա դարձյալ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնի չէ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news