Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ 

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը, Սեյրան Օհանյանին թույլատրել Հայաստանից բացակայելու վերաբերյալ։  Դատարանը միջնորդությունը բավարարել էր։