Իրանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ ցնցումները զգացվել են նաև Դուբայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

երկրաշարժ
РИА Новости-ը, հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հայտարարությանը, հաղորդում է, որ Իրանի հարավում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ոչ միայն Իրանում, այլև Դոհայում, Աբու Դաբիում և Դուբայում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 14.58-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բենդեր-Աբաս քաղաքից 112 կիլոմետր դեպի արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ: