Թրամփը Թուրքայի դրոշի վրա ծնկել է Էրդողանի առաջ․ գերմանական մամուլը ծաղրանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Թուրքիա

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված 120 ժամով կրակի դադարեցման համաձայնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում: Այդ մասին գրում է  ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանական մամուլը, անդրադառնալով Թուրքիայի ռազմագործողություններից հետո ստեղծված իրավիճակին, ծաղրանկարներ է հրապարակել:

Ծաղրանկարներից մեկում ԱՄՆ նախագահը Թուրքայի դրոշով կարմիր գորգի վրա ծնկի է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Նկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահն ուղղորդում է դեպի անապատ: 

Գերմանական մամուլն այդ կերպ փորձել է պատկերել Էրդողանի հաղթանակը Թրամփի նկատմամբ:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ`ամերիկյան և եվրոպական թերթերի գլխավոր էջերը ողողված են Էրդողանի լուսանկարներով: