ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Անհայտ անձինք վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Mini cooper» մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան։ Պատգամավորը կայանել է Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ-ի հարևանութամբ, թույլատրելի հատվածում։ ԱԺ-ից դուրս գալուց հետո պատգամավորը ավտոմեքենան հայտնաբերել է վնասված ապակիներով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի փաստով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան են վնասում։