Չի կարելի այդքան մեծ քվե տալ իշխանությանը․ կորցնում է իրականության հետ կապը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Վարչապետը հրահանգում է՝ ամրակայել պատը, բայց մեկուկես ամիս հետո փլուզվում է։ Վարչապետը կամ սրտանց չի տվել հրահանգը, կամ պիտի պարզի, թե ինչո՞ւ այն չի կատարվում,- ասում է մաեստրո Տիգրան Հեքեքյանը՝ նկատի ունենալով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին տրամադրված Արամի 3 հասցեում գտնվող աղմկահարույց շենքը և հետևություն անում,- այնքան մեծ հույս ունեի, որ ինչ-որ բան կփոխվի երկրում։ Մենք վստահ պիտի լինենք, որ այս իշխանությունը մերն է, պաշտպանելու է հասարակ մարդու շահերը։ Այդքան մեծ քվե ստացած իշխանությունը կարծեց, որ ինքն Աստծուց բարձր է։ Ովքեր գալիս են իշխանության, թող չկարծեն, որ իրենք ամենախելոքն են ու ամենաճիշտը։ Այս իշխանությունը պետք է կարողանա վերականգնել իր վարկանիշը»։ 

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։