Ռոնալդուն կարժանանա France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

ոսկե գնդակ

Այս տարի France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակին կարժանանա Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

France Football-ի ներկայացուցիչները հանդիպել են Կրիշտիանու Ռոնալդուի և Յուվենթուսի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։

34-ամյա հարձակվողը Իտալիայի չեմպիոնի տիտղոսից բացի, այս տարի Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթակիր։