ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News
Կիպրոսի հանրապետության Գազիմաղուսա շրջանում գտնվող Գեչիթքալե օդանավակայանում ուսումնամարզական ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է: Գրել է Ermenihaber-ը։
Ոստիկանությունը հայատարարել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին` ժամը 12:50-ի սահմաններում:
Ուսումնամարզական ինքնաթիռը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է Գազիմաղուսա օդանավակայանի թռիչքուղու մոտակայքում:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: