Թուրքիան իրեն իրավունք է վերապահում քրդերի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր երկիրը կարող Է ինքնուրույն գործողություններ սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետր շառավղով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից:  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ տեղեկացրել է  Anadolu գործակալությունը։

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու, եթե ահաբեկիչները 30 կիլոմետր տարածությամբ մոտենան Թուրքիայի սահմանին կամ շարունակեն գրոհները Սիրիայի ցանկացած այլ շրջանից»,- ասել Է թուրք ղեկավարը:

Նա հավելել է, որ Անկրան կարող է Սիրիայի հյուսիս-արևելքում անհրաժեշտության դեպքում ընդլայնել իր ստեղծած անվտանգության գոտին։