Հարկադիր աճուրդում լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News 

հարկադիր

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները ՀԿԱԾ  հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին կարող են մասնակցել։

Լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով: 

«Աճուրդի գործընթացին մասնակցելու, գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-34-17-00 հեռախոսահամարով կամ այցելել՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ինչպես նաև Ծառայության մարզային բաժիններ»,- տեղեկացրել են ԴԱՀԿ-ից։