Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ՔՈչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին։

«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայքը: