ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով նոյեմբերի 6-ին Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում:
Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները: