Unibank

Unibank Mobile

Միրզոյան-Սիմոնյան ներքին մրցակցություն. դա երբեմն ստացել է զավեշտալի դրսևորում. «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Երեւանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:

Ակնհայտ էր, որ հայկական կողմը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում էր հաճոյանալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, եւ դա երբեմն ստանում էր զավեշտալի դրսեւորումներ:

Հայտնի է, որ մինչեւ հիմա երկու երկրների խորհրդարանների ղեկավարների միջեւ պաշտոնական այցեր չեն եղել, եղել են բազմակողմ միջոցառումների ժամանակ պարզապես սովորական երկկողմ հանդիպումներ: Բայց արդեն մեկ տարին լրանում է, եւ պաշտոնական երկկողմ այց Պետդումայի ձեւաչափով գործող Ազգային ժողովը չի ունեցել:

Երեւանում կայացած նիստի ժամանակ նկատելի էր նաեւ ներքին մրցակցությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ, ով նաեւ Հայ-ռուսական ն բարեկամական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Ակնհայտ էր, որ եւ Ալեն Սիմոնյանի ռուսերենն էր ավելի լավ մակարդակի, եւ շփման մեջ ավելի ճկուն էր, ինչը խանդ էր առաջացնում Արարատ Միրզոյանի մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս