Մեծ Բրիտանիայում հայտնաբերված 39 դիերից 8-ը կանայք են եղել, 3-ը՝ 15-17 տարեկան դեռահաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

դի

Անգլիայի կոմսության ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին Անգլիայի Էսսեքս կոմսությունում: 

Զոհերից ամենաավագը 44 տարեկան է եղել: 39 զոհերից 8-ը կանայք են եղել, 31-ը՝ տղամարդիկ: Զոհերի թվում 15-17 տարեկան 3 դեռահաս է եղել: Նրանց մեծամասնությունը վիետնամական Նգեան և Հատին նահանգներից են:

39 դիերով բեռնատարը հայտնաբերվել էր հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում: Ենթադրվել է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա էր ուղևորվել Բուլղարիայից: Ըստ հավանականության՝ ներգաղթյալները մահացել են ցրտից: Բեռնատարում ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել:

Ավելի ուշ GPS-ը ցույց է տվել, որ բեռնատարը գտնվել է Ֆրանսիայի՝ Դյունկերկի և Կալեի փախստականների ճամբարներում, այնուհետև ուղևորվել Բելգիա, իսկ դրանից առաջ բեռնատարի եվրոպական վերջին կանգառը եղել է բելգիական Զեբրյուգեն:

Վիետնամի Նգեան նահանգից ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում 21 անձ է կորել Մեծ Բրիտանիայում: Նահանգի իշխանություններն անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել Էսսեքսի տարածքում բեռնատարում հայտնաբերված զոհերի ճանաչման համար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս