Կկայանա կաշառք ստանալու մեջ մեղադրվող առողջապահության նախկին փոխնախարարի գործով նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանի գործով առաջին դատական նիստը կկայանա նոյեմբերի 19-ին։ Այս մասին  տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նախնական քննության տվյալներով՝ Արսեն Դավթյանը ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ մանկաբարձ գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանից։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ բժշկին՝ կաշառք տալու համար։

Ա.Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ Ռ.Աբրահամյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Տեսանյութեր

Live

Լրահոս